Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

․․․Բայց, հավատա ինձ

․․․Բայց, հավատա ինձ
19.06.2024 | 09:27

Աշխարհում միայն ես ունեմ խաչքար,

Թե Գողգոթայի ճամփորդը փայտե խաչ է լոկ տարել,

Իմը քարակոփ,

Իմը քարակուռ,

Իմը քարածալ,

Իմը քարի հետ դարեդար ձգվող հառաչ էր քարե:

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` Պողոսի խաչքար,

Գոշավանք

1291

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 10983

Մեկնաբանություններ